ՈՒկրաինայի Լվով քաղաքի ոստիկանությունը հետաքննություն է սկսել զանգվածային ծեծկռտուք գործով, որի ընթացքում վիրավորվել է վեց մարդ։ Միջադեպը տեղի է ունեցել երկաթուղային կայարանի հարակից սրճարանի մոտ։ Ծեծկռտուքին մասնակցել է 25-40 տարեկան շուրջ 20 տղամարդ։ Նրանցից մեկը օդամղիչ զենք է կիրառել։

Իրավապահ մարմինների աղբյուների փոխանցմամբ` ծեծկռտուքը ծագել է հայերի և ադրբեջանցիների մեջև։

ՈՒկրաինայի ադրբեջանցիների միացյալ կոնգրեսի ղեկավար Ռավշան Թագիևը ֆեյսբուքայն իր էջում գրել է, որ իբր հայերը հարձակվել են Ռաջաբով եղբայրներին պատկանող սրճարանի վրա։ Թագիևի խոսքերով` հայերը ցանկացել են վրեժխնդիր լինել օրեր առաջ Կիևում տեղի ունեցած միջադեպի համար, ինչի արդյունքում ադրբեջանցի երկրպագուները, կունգ–ֆուի մրցաշարի ժամանակ, հարձակվել էին արցախցի մարզիկ վրա այն բանից հետո, երբ հաղթանակ տանելով նա ծածանել էր Արցախի հանրապետության դրոշը։ 

Բոլոր վիրավորված 6 անձինք ազգությամբ ադրբեջանցիներ են։

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել