Եթե ուսումնասիրենք Հայաստանի և Ռուսաստանի միջև տարվա առաջին երկու ամիսներին արձանագրված ապրանքաշրջանառության ցուցանիշը, ապա կարելի է փաստել. որ 2015թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել 8,8 տոկոսով և կազմել 226,4 միլիոն դոլար:

Հայաստանի համար դրական ցուցանիշները չեն սահմանափակվում միայն ՌԴ-ի հետ: Ըստ հրապարակված տվյաների, Հայաստանից արտահանումը ԵԱՏՄ-ից դուրս երկրներ աճել է 14 տոկոսով: Սա ևս մեկ անգամ վերահաստատում է այն կարծիքը, որ մեկ տնտեսական միության մեջ գտնվելու փաստը չի կարող Հայաստանի վրա բացասական ազդել մեկ այլ շուկայում ակտվիության պահպանման և ավելացման հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել