«Օրերս մի տհաճ պատմություն ներկայացրին պատգամավորներից մեկի մասին, ով ռազմական գործողություններից հետո գնացել է շփման գիծ։ Սահմանում կանգնած որոշ զինվորներ քնապարկ չեն ունեցել, նա էլ խոստացել է Երևան հասնելով անմիջապես մի փոքր «խմբաքանակ» ուղարկել։
Անցնում է մի շաբաթ, զանգահարում են հիշյալ պատգամավորին ու տեղեկացնում, որ Ղարաբաղ գնացող խումբ կա, և դիրքերից ասել են, որ ինքը պետք է քնապարկեր ուղարկեր։ Երեսփոխանն իրեն հատուկ «թռնող-քցող» հոգեբանությամբ,   կեղծ  զարմանքով  հակադարձում է. «Ո՞վ է ասում, որ ես նման բան եմ խոստացել։ ՈՒղղակի ես ասել եմ, որ այդ մասին կփոխանցեմ Բակո Սահակյանին»»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել