Դպրոցում աղջկաս հանձնարարել են գրել նամակ հայ զինվորին, առավոտյան կարդացի ու մտածեցի, որ մեր երեխաները մանկական խաղերից հեռացել են.... Շարադրությունը ներկայացնում եմ առանց խմբագրման....

Հողիս պաշտպան հայ զինվոր

Հպարտ և պաշտպանված եմ զգում ինձ, երբ գիտեմ, որ Հայոց սահմանը հսկվում է արի, խելացի, անվախ ու գեղեցկատես հայ զինվորի կողմից: 
Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել հայ զինվորի անձնազոհ կեցվածքի և հպարտ քայլվածքի համար: Թշնամին երբեք չի կարող ոտք դնել ազատագրված, հայի արյունը տեսած հողի վրա, որովհետև ես հավատում եմ մեր տղաների աչքերի փայլին, ես հավատում եմ հայ զինվորի խելքին ու ուժին, ես հավատում եմ մեր նախնիներից ժառանգած իմաստուն մտքին:
Սիրելի´ զինվոր, եղբայր, քեռի, հորեղբայր, շնորհավորում եմ քո տոնը: Հայոց բանակի օրը մեծ տոն է հայ մարդու համար: 
Խնդրում եմ, ձմռան սաստիկ ցրտին չմրսե´ք, ռազմական մեքենաների և արկերի ձայնից չընկճվե´ք, թշնամու կրակոցներից հեռո՛ւ եղեք: 
Ծնողներս հաճախ են կարդում լուրեր, որտեղ խոսվում է մեր թշնամիների ռազմական տեխնիկայի շատացման մասին, բայց ես էլ հաճախ հեռուստատեսությամբ լսում եմ Հայաստանի նախագահի ելույթները: Շատ զենք ունենալը դեռ չի նշանակում ուժեղ լինել: Ես վստահ եմ, որ ուժեղ և խելացի մարդիկ միշտ հաղթում են: 
Շնորհավոր տոնդ, անկախ Հայաստանի հայ զինվոր.....

Արինե Մխիթարյան
Դանիել Վարուժանի անվան, թիվ 89 դպրոցի, 5ա դասարանի աշակերտուհի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել