Մազաթափությունը շատ տհաճ երևույթ է, որը կարող է բացասաբար ազդել յուրաքանչյուր մարդու վրա, քանի որ այն ոչ միայն ազդում է մարդու արտաքին տեսքի վրա, այլ նաև վկայում է առողջության հետ կապված խնդիրների առկայության մասին:

Ինչպես գրում է econet.ru կայքը, հնում մարդիկ մազաթափությունից խուսափելու համար օգտագործել են ժողովրդական բաղադրատոմսեր, որոնք օգնել են նրանց պահպանել իրենց վարսերի գեղեցկությունն ու նրանց հաղորդել «նոր շունչ»: Վերցրեք սև տարեկանի հացը, բաժանեք այն 3-4 մասի, թողեք մի քանի օր չորանա ու հնանա: 3 լիտրանոց տարայի մեջ դրեք հացի մի մասն ու վրան լցրեք եռման ջուր և թողեք թրմվի 3 օր: Օգտագործելուց առաջ այն տաքացրեք ջրային բաղնիք վրա կամ պարզապես կաթսայի մեջ, ապա այն քամեք թանզիվով(ջուրը պահեք): Տաք հացի խառնուրդը քսեք խոնավ մազերի վրա ու փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով, որի վրայից էլ փաթաթեք սրբիչով: Կես ժամ հետո մազերը լվացեք մեծ քանակությամբ ջրով ու ողողեք այն քամած թուրմով: Վստահ եղեք, որ այն կօգնի ձեզ ազատվել մազաթափությունից ու ձեր մազերին կհաղորդի ամրություն ու փայլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել