Մայիսի 14-15-ին ադրբեջանական Գաբալայում տեղի ունեցավ Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի Պաշտպանության նախարարների հերթական հանդիպումը: Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունեցել ճեպազրույց, որի ժաման Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին ասել է որ,-Վրաստանում, հայկական մեծ սփյուռք է բնակվում նույն այն իրավունքներով, ինչ մեզնից յուրաքանչյուրը: Մեկ նախադասության մեջ նախարար Խիդաշելին կրկնակի վիրավորում և անարգում է Վրաստանի հայ քաղաքացիրներին: Իրեն հարգող որ պետության նախարարը կրող է հայտարարել որ իր երկրի քաղաքացին սփյուռք է, սա ակնհայտ վիրավորանք է, այդ երբվանից Վրաստանում ընդհանրապես, իսկ Ջավախքում մասնաորապես, դարերով ապրող և արարող հայը իր իսկ պատմական հողի վրա դարձավ սփյուռք: Իսկ եթե այդպես է Վրաստանում ապրող հայերը այնքանով են սփյուռք Վրաստանում, որքանով, հենց իրենք վրացիները, մեգրելները, սվաները, աջարները...: Կամ ով է տեսել, որ իրեն հարգող երգրի նախարարը հայտարարի որ, իր քաղաքացիների մի մասը ապրում է նույն իրավունքներով, ինչ իրավունքներով որ ապրում է մնացած քաղաքացիները, աշխարհում կա ՄԱԿ-ի անդամ գոնե մի պետություն, որտեղ քաղաքացիները տարբեր իրավունքներ ունեն կախված ազգային պատակնելիությունից:
Հ. Գ. Կարծում եմ նախարար Խիդաշելին ներողություն պիտի խնդրի Վրաստանի հայ քաղաքացիներին, իր արտահայտությունների համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել