Չգիտեմ, թե որ հանրապետական հանճարներ են հորինել այս տարվա ՀՀԿ-ի լոզունգը, բայց ես սկսեցի հավատալ Նախագահի կարգախոսին:
Չգիտես ինչու իմ մոտ կասկած չմնաց, որ այսուհետ ինձ գաիշնիկները անտեղի չեն կանգնացնի և կաշառք չեն պահանջի, որ գնամ ոստիկանություն դիմում գրելու, ինձ ոստիկանները չեն ցրի, որ գնամ ԶԱԳՍ վկայական ստանալու, ինձանից վարիչը կաշառք չի պահանջի և այլն և այլն: Որ գոլդ համարներով և մուգ ապակիներով մեքենաների վարորդները ամրագոտի կօգտագործեն և ԱՊՊԱ-ի կտրոնը կկպցնեն ապակուն անկախ Շամշյանի նկարների հրապարակումից ֆեյսբուքում: Որ այս հանրապետական վիժվածքները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ և դուրս կշպրտվեն հարգելի հանրապետական կուսակցության շարքերից: Իսկ, որ մի քիչ ավելի շատ ճիգեր գործադրեմ կսկսեմ կհավատալ, որ իմ կենսամակարդակը ահագին բարձրացելա ի շնորհիվ հանրապետականների: Լավ այդքան նապրյագատ չեմ կարող լինել :)
Բայց որ ճիշտն ասեմ, ես չգիտեմ ինչու, հավատում եմ իմ աչքի չորսը տարվա տեսածին, ոչ թե մեծարգո Նախագահի փուչ խոսքերին:

SORRY :)
PS: Բարգավաճի լոզունքը ֆորմալ առումով ավելի լավն ա` Հավատա, վստահիր, պահանջիր, բայց դե իրանքել են օդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել