Հավանական է, որ ինչ-որ մի բանի նկատմամբ ալերգիա ունեցող մարդկանց մոտ կարող են առաջանալ ալերգիկ ռեակցիաներ նաև այլ ալերգենների նկատմամբ:
Ալերգիկ ռեակցիանների առաջացման պատճառ կարող են լինել սննդամթերքները (հատկապես ցիտրուսները, շոկոլադը, կոնսերվանտները, ընդեղենը, ձուն, ձուկը, ծովամթերքները), փոշին, դեղորայքը, կեսմետիկան, տնային կենդանիների մորթին և այլն:
Այդ պատճառով ալերգիաններին հակված մարդկանց խորհուրդ է տրվում վիրուսային վարակի դեպքում հիմնական բուժման հետ մեկտեղ օգտագործել նաև հակաալերգիկ դեղամիջոցներ:
Սեզոնային ալերգիան կարող է առաջանալ բուսականության ծաղկման կամ ծաղկափոշու պատճառով:
Ինչպե՞ս խուսափել ալերգիայից
Ցավոք, դեռ գոյություն չունի ալերգիայի առաջացման հավանականությունն ամբողջովին բացառող միջոց: Խոցելի խմբում գտնվող մարդիկ պետք է.
- Հրաժարվեն ընտանի կենդանիներից (կամ սահմանափակեն վերջիններիս մուտքը ննջասենյակ),
- Տնից դուրս հանեն բոլոր գորգերը, տանն ունենան շատ քիչ փափուկ կահույք, գրքերն ու բրդյա իրերը պահեն փակվող պահարաններում:
- Հրաժեշտ տան ծաղկող բույսերին:
- Շաբաթական նվազագույնը մեկ անգամ կատարեն տան խոնավ մաքրում (մաքրելուց հետո հիվանդը պետք է սենյակ մտնի 3-4 ժամ անց)
- Օգտագործեն հիպոալերգիկ նյութերից պատրաստված բարձեր և վերմակներ
- Հնարավորության դեպքում հրաժարվեն սինթետիկ հագուստներից, աշխատեն լավ օդափոխվող վայրերում, սահմանափակեն կոսմետիկայի օգտագործումը (նախընտրելի է հիպոալերգիկ կոսմետիկան)
- Կենցաղային քիմիան օգտագործեն ռեզինե ձեռնոցների առկայության դեպքում
- Պահպանեն հիպոալերգիկ սննդակարգ
Ալերգիայի ախտանիշներն են՝
- Արցունքահոսություն
- Աչքերի կարմրություն
- Ցավեր կոկորդում
- Հարբուխ՝ առանց մրսածության երևույթների
- Ցան մաշկի վրա
- Քոր
- Փռշտոց
- Արյան ընդհանուր անալիզի մեջ էոզինոֆիլների և/կամ E, О, М, С իմունոգլոբինների ավելացում
- Հազ, շնչարգելություն
Եթե ձեզ մոտ ժամանակ առ ժամանակ նկատվում է վերը թվարկված ախտանիշներից գոնե մեկը կամ մի քանիսը, ապա դուք պետք է ճշտեք, թե կոնկրետ ի՞նչն է ձեզ մոտ ալերգիա հարուցում:
Երբ ալերգենը բացահայտված է, պետք է նվազագույնի հասցնել ձեր շփումը դրա հետ:
Պետք է միշտ հիշել, որ անուշադրության մատնված ալերգիան կարող է կտրուկ իջեցնել կյանքի որակը, ընդհուպ մինչև հիվանդի լրիվ մեկուսացում արտաքին միջավայրից գարուն-ամառ ժամանակահատվածում: Ինչպես նաև չի կարելի զբաղվել ինքնաբուժությամբ. անպայման խորհրդակցեք բժիշկ-ալերգոլոգի հետ: Միայն մասնագետը կարող է ձեզ հարմար հակաալերգիկ թերապիա ընտրել և մարնամասնորեն նկարագրել ձեզ հարմար ճիշտ սննդակարգն ու կենսակերպը:
Եթե ձեզ մոտ ալերգիան ինչ-որ դեղորայքից է, ապա պետք է անհապաղ դիմել բժշկի, քանի որ այդ դեպքում վնասն ավելի շատ կարող է լինել, քան բուժման արդյունքը:
Եթե ձեզ մոտ ալերգիան ծաղկափոշուց է, ապա ծաղկման շրջանում կարելի ավելի քիչ բացել պատուհանները: Եթե հայտնի է ալերգիայի առաջացման ժամանակը, ապա խորհուրդ է տրվում դրանից 2-3 շաբաթ առաջ սկսել օգտագործել հակաալերգիկ դեղամիջոցներ և դրանք շարունակել ընդունել ծաղկման ամբողջ ժամանակահատվածում:
Եթե Դուք ցանկանում եք պարզել՝ արդյո՞ք ալերգիա ունեք, թե ոչ, պետք է տարին 1-2 անգամ անցնեք հետազոտություն, որն իր մեջ ներառում է.
- Արյան անալիզ
- Իմունային համակարգի հետազոտություն
- Ալերգիայի թեսթեր
- Ֆլյուրոգրաֆիա կամ թոքերի ռենտգեն հետազոտություն
Ալերգիայի բուժում
- Հիպոալերգիկ սննդակարգի պահպանում
- Հակաալերգիկ միջոցների օգտագործում
- Ալերգենի հետ շփման բացառում
- Ծխախոտից հրաժարում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել