Մենք էսքան ժամանակ գոյություն ենք ունեցել, որովհետև մեր ազգը շարունակում ա անվերջ հերոսներ ծնել.
Հերոսը պարտադիր չի լինի զինվոր.
Ամեն մեկն իր ոլորտում պայքարելով ու հաղթելով է հերոս, կլինի զինվոր, երգչուհի, սպորտսմեն, ջութակահար թե շախմատիստ.
Չկարծեք թե դա տենց հեշտ բան է աշխարհի առաջ միայնակ դուրս գալն ու երկրի պատիվը բարձր պահելը:
Մենք անհնարը դարձնում ենք հնարավոր. Ու պետքա հավատալ մերօրյա հերոսների ուժին՝ սահմանում՝ զինվորի խիզախությանը, աշխարհում՝ մեր ներկայացուցիչների կամքի ուժին ու նպատակասլացությանը, լավագույնն անելու ու լավագույնը ցույց տալու ուժին.

Իվետան էլ իր ձևով պատմություն կերտեց, ինչպես և մնացածը. ամենքը չի որ պետք է զենք վերցնեն.
ու ընդհանրապես, անհատների ուսերին ավելի շատ մեծ պատասխանատվություն ու ծանրությունա դրված.
Ու իրակսնում շատ ավելի դժվարա Հայաստանի սահմաններից դուրս ներկայացնել Հայաստանը, ներկայանալ որպես հայ, կլինի ուղղակի քաղաքացի, թե երգչուհի.

Ու հա, ինչ ուզում եք ասեք, բարոյական հաղթանակներն ավելի կարևոր են, դա է պատմություն կերտում.
Ու մենք շարունակ համոզվում ենք՝ հաղթում ենք երբ միասնական ենք, կլինի սահմանում թե բեմի վրա, թե մեր առօրյա կյանքում.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել