Թուրքիայում քուրդ աշխարհազորայինների և թուրքական զինուժի միջև ռազմական բախումները շարունակվում են. երեկ առավոտյան Թուրքիայի հարավ-արևելյան Հաքքյարի երկրամասում Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) ռազմական միավորումներից մեկը հանդիսացող HPG-ի մարտիկները թուրքական AH-1 Cobra ուղղաթիռ են ոչնչացրել: Երեկ թուրքական ռազմական ղեկավարությունը հայտնել էր, թե քուրդ ապստամբների դեմ ռազմական գործողություն իրականացնելիս տեխնիկական անսարքության հետևանքով ուղղաթիռ է կործանվել և զոհվել են երկու օդաչուներ, սակայն դատելով տեսանյութից, հասկանալի է դառնում, որ <<տեխնիկական պատճառը>> ԻԳԼԱ-ից արձակած հրթիռն էր:
Քրդերով առավել շատ բնակեցված Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններում քրդերի և թուրքական զինուժի բախումները պարբերական բնույթ են կրում: Քրդերը պարտիզանական պատերազմ են վերսկսել 2015թ. հուլիսից, երբ խախտվեց զինադադարը Անկարայի ու Քուրդիստանի բանվորական կուսակցության միջև: Թուրքական իշխանությունները վերջինիս համարում են ահաբեկչական կազմակերպություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել