
Արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի՝ ադրբեջանցի մրցակցի նկատմամբ տարած հաղթանակից հետո Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել հայ մարզիկին: Այնուհետև հակառակորդի թիմի մարզիչներն ու մարզիկները մահակներով հարձակվել են մեր հավաքականի ներկայացուցիչների վրա:
Անվտանգության աշխատակիցները միջամտել են ծեծկռտուքին և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Ադրբեջանական թիմն իր անվայել պահվածքի համար նկատողություն է ստացել ու որակազրկվել:
Պարզվում է, որ հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել