Հիմա ինչքան բանակից թռած, կամ կուսակցական տուսովկաներում կոփված ռազմագետ կա, դրանք դիփը Սեֆիլյանին կանոնավոր քլնգում են: Ժող. ջան, արդեն հասկացանք, համ էլ ձեր շեֆերը արդեն նկատած կլինեն ու ձեր «անձնազոհ» ակտիվությունը, գալչկայով հաստատ արդեն ֆիքսել են: Ես Սեֆիլյանի փաստաբանի դերը չեմ ստանձնում, բայց նրան քլնգել չեմ կարող, քանի որ, ի տարբերություն ինձ, նա Արցախի պատերազմին տվել է մի հազար անգամ ավելին, քան ես: Ինչ որ առումով էլ ձեզանից շատերի ու իմ փոխարեն: Հիմա կասեք, բա ինչի նույն զսպված դիրքորոշում չեմ որդեգրում ձեր շեֆերի նկատամամբ?: Ասեմ, որովհետև ձեր շեֆերն էլ ինձանից մի հարյուր միլիոն անգամ ավելին են գողացել այս երկրից, ինչ որ առումով էլ, ինձանից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել