7 միլիոն քառակուսի մետր, կամ, որ նույնն է՝ 70 միլիարդ քառակուսի սանտիմետրի, կամ, որ նույնն է՝ 7 տրիլիոն քառակուսի միլիմետրի, կամ էլ, որ նույնն է ու ավելի ճիշտ է՝ 7 քառակուսի կիլոմետ առասպելական թվի մասին։

1․ Շփման գծում մեր ու հակառակորդի դիրքերը տարբեր կետերում, տարբեր հեռավորություն ունեն։ Դիրքեր կան, որ իրարից մի քանի տասնյակ մետր են հեռու, իսկ դիրքեր կան՝ կիլոմետր ու ավել են իրարից հեռու։

2․ Մեր ու իրենց դիրքերի միջոև տարածքը, որը կոչվում է միջդիրքային տարածք, կամ էլ՝ ничейная земля, ներառել կորցրած տարածքի մեջ կարող է միայն անիրազեկ մարդը, կամ էլ պռովոկատորը, որովհետև միջդիրքային տարածքը քո վերահսկողության տակ չի էլ եղել, որ կորցնես։

3․ Ես պատահական դիրքեր եմ ընտրել։ Սա չի նշանակում, որ հենց այդ դիրքերն են կորցվել։ Պարզապես ցանկանում եմ ցույց տալ, թե ինչպես կարելի է ճակատի փոքր հատվածում այդքան կոնտրաստային լինել մեր ու իրենց դիրքերի դասավորվածությունն ու հեռավորություն։

4․ Արբանյակայն լուսանկարից տեսնում ենք, որ տեղանքը դաշտային չէ, ուստի քարտեզագրությունից ու մակերես հաշվելուց ի սպառ գաղափար չունեցողը միայն կարող է մոտավոր գծիկներ քաշելով մակերես հաշվել։ Կամ էլ՝ պրովոկատորը։

5․ Սեֆիլյանի պաշտպանները մատնանշում են նրա փառահեղ ռազմական անցյալի ու դիվիզիայի փոխհրամանատար լինելու փաստերը։ Ուստի, անում ենք հետևություն․ հրամանատար Սեֆիլյանը կամ բացարձակ անգրագետ ու ոչ կոմպետենտ զինվորական է եղել, կամ էլ լավ էլ հասկանում է իր մանիպուլյացիան, ինչը նրան եթե ոչ ստոր դավաճան է դարձնում, ապա զինվորի արյան շահարկում անող տմարդ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել