Սեֆիլյանի կողմից ամենամեծ վատտղությունը ոչ այնքան այն փաստն է, որ ինքը տարածքային կորուստների մասին է բարձրաձայնել, ոչ էլ անգամ այն, որ իր բարձրաձայնածը տարել են ադրբեջանական մեդիաները ու թոփերում են դրել (Ի վերջո, ոչ մեկ չի էլ ասում, որ մենք ոչ մի թիզ չենք զիջել), այլ այդ մեսսիջի մատուցման ձևը:

Սեֆիլյանի կողմից ամենամեծ վատտղությունը այդ՝ ոչնչով չփաստարկված թիվը արհեստականորեն տպավորիչ սարքելու փորձն է: Ես հստակ միտում եմ տեսնում՝ խուճապային ու անկումնային տրամադրություններ հրահրելու: Երբ մարդը, ով կարող է հանգիստ նույն մեսսիջը հաղորդել՝ հնչեցնելով 7 քառակուսի կիլոմետր թիվը, բայց դիտավորությամբ ասում է 7 միլիոն քառակուսի մետր թիվը, դա դիտավորություն է: Դե արի ու հերթով բոլորին բացատրի, որ 7 միլիոն քառակուսի մետրը՝ նույն 7 քառակուսի կիլոմետրն է։ Արդյունքում, շատերը ոչ թե ֆիքսվում են մակերես հաշվելու բանաձևի վրա, այլ «միլլիոն» բառի։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մարդու անցյալը, որքանով էլ փառավոր լինի, ինդուլիգենցիա չի ծառայում նրա հետագա ընթացքի համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել