Ինչու՞ հայ-վրացական հարբերություններում շատ հարցեր «не до этого» կարգավիճակում են: Երկու հարևան պետություններն իրար նկատմամբ ջայլամի քաղաքականություն են վարում՝ իբր չեն տեսել, չեն լսել: Պաշտոնական Թբիլիսին չի ուզում ըմբռնել, որ Հայաստանը հիմա միայն Արցախի համար չէ, որ պայքարում է, այլ՝ Թուրքիայի երազած մեծ Թուրանի դեմ: Թուրանի քարտեզներում Վրաստանն էլ գոյություն չունի, և այս փաստը պետք է որ անհանգստացնի նաև և հատկապես Վրաստանին: Պաշտոնական Երևանը չի ուզում ընկալել, որ Վրաստանը միայն տրանզիտ տարածք չէ, որ երկու պետությունների համագործակցության հսկայական ռեսուրս կա, բայց նախ և առաջ Թբիլիսիում պետք է ունենալ դիվանգիտական պատշաճ ներկայություն: Ինչու՞ երկու հարևան պետությունները չեն ուզում ընկալել, որ Վրաստանի հայկական համայնքը՝ Ջավախքի հետ միասին, արդյունավետ համագործակցության համար նպաստող հանգամանք է, և այս ռեսուրսը պետք է ճիշտ օգտագործել, ոչ թե տարատեսակ մանիպուլյացիաների համար:

Կշարունակվի՞ մատների արանքով նայել՝ «не до этого» կարգավիճակին կգա փոխարինելու «черт его знает» վիճակը: Թուրքիան սրանից միայն կհրճվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել