Եվրատեսիլ 2016–ի եզրափակիչ փուլ անցած մասնակիցների մամլո ասուլիսը աչքի ընկավ սադրիչ հարցերի քանակով։ Նախ Իվետա Մուկուչյանին ուղղված հարցը` կապված Արցախի դրոշը պարզելու հետ, այնուհետև ադրբեջանցի լրագրողի բոցաշունչ և աննպատակ ելույթը` կրկին նվիրված Արցախին և դրոշին, ինչպես նաև ուկրաինացի լրագրողի` Ռուսաստանը ներկայացնող Սերգեյ Լազարևին ուղղված հարցը։ Լրագրողը հարցրել էր, թե Ռուսաստանի հաղթանակի դեպքում «Եվրատեսիլի» երկրպագուները, այդ թվում բազմաթիվ միասեռականներ, կարո՞ղ են գնալ մի երկիր, որտեղ արգելված է գեյ քարոզչությունը և արդյո՞ք նրանց իրենց հարամարավետ կզգան այնտեղ։
—Գեյերը կարող են առանց վախենալու գալ մեր երկիր։ Մեզ մոտ բազմաթիվ ակումբեր և ռեստորաններ կան` հատուկ ոչ ավանդական կողմնորոշում ունեցողների համար,– հայտարարեց Լազարևը, հավելելով, որ պետք չէ վախենալ Ռուսաստան այցելելուց։ Իսկ Ֆիլիպ Կիրկորովն էլ ավելացրեց, որ Ռուսաստանը անհավանական բարի երկիր է և բոլորին հրավիրեց ներկա գտնվելու Սանկտ–Պետերբուրգի սպիտակ գիշերներին։
Լազարևի պատասխանը միանշանակ չի ընդունվել ռուս հասարակության կողմից և սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ են դարել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել