Սույն թվականի մայիսի 6-ին «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցում  Կոնվերս Բանկն  ամփոփեց Visa Shopping Festival ակցիայի  արդյունքները:

«Մեզ համար անչափ կարևոր է բանկ-հաճախորդ կապի ամրապնդումը: Կոնվերս Բանկը իր հաճախորդներին  մշտապես մատուցում է հաճելի անակնկալներ: Այս անգամ Բանկը կազմակերպեց Visa Shopping Festival ակցիան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Կոնվերս Բանկի Գործառնական գլխավոր վարչության պետ Վելիխան Մուրադյանը:

«Ձեր վստահությունը օգնում է մեզ լինել էլ ավելի ուժեղ: Կոնվերս Բանկը եղել, կա և մնալու է իր հավատարիմ հաճախորդի լավագույն գործընկերը», - ավելացրեց պարոն Մուրադյանը:

Ակցիայի գլխավոր մրցանակին արժանացած հաղթողը ստացավ

1,000,000 ՀՀ դրամ՝ Կոնվերս Բանկի Visa Platinum քարտով: Լրացուցիչ 10 մրցանակի արժանացած հաճախորդները ստացան 100 հազարական դրամներ Visa Gold քարտերով: Մնացած 5 հաղթողները ստացան 2 անձի համար նախատեսված ուղեգրեր դեպի Ծաղկաձոր:

Հիշեցնենք, որ Visa Shopping Festival ակցիան մեկնարկեց 2015թ.-ի դեկտեմբերի 1-ին և շարունակվեց մինչև 2016թ.-ի մարտի 1-ը: Կոնվերս Բանկի VISA քարտապանները, ովքեր կատարեցին առնվազն 30 գործարք`500,000 և ավելի ՀՀ դրամի չափով, ստացան հնարավորություն մասնակցելու Բանկի կողմից անցկացվող խաղարկությանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել