Մեկ կամ երկու ամիս առաջ Սիրիան, կարծեմ, ռուսական արտադրության հակահրթիռային պաշտպանության մի քանի համակարգեր փոխանցեց Հեզբոլահին։ Իսրայելի հետախուզությունն այդ մասին տեղեկացրեց հրամանատարությանը․․․ Իսրայելը բնականաբար չդիմեց միջազգային հանրությանը, չսպասեց, որ Հեզբոլահը նոր համալրումներ ստանա։ Նա անմիջապես հրթիռային հարվածներով ոչնչացրեց այդ տեխնիկան, որի առկայությունն իր սահմաների մոտ կարող էր վտանգավոր լինել իրենց անվտանգության համար․․․ Հետո բանակցեցին Ռուսների հետ․․․ և հարցը փակվեց․․․
Մեր իշխանությունները սպասում են, որ հարևանը մեր ազգային անվտանգության համար վտանգավոր քանակության զորքեր ու հարվածային տենիկա տեղափոխի մեր սահմաններին մոտ, մի գիշեր հանկարծակի հարձակվի և լուրջ վնասներ ու ավերածություններ հասցնի երկրին․․․ Եթե իսկապես մեր բանակում կան <<Իսկանդեր>> հրթիռներ, ապա իշխանությունը պարտավոր է անմիջապես ոչնչացնել այդ ամբողջ տեխնիկան՝ այդպիսով կանխելով լայնածավալ պատերազմը, և ոչ թե նորից զբաղվել դեմագոգիայով՝ խաբելով և ժողովրդին, և իրենք իրենց․․․ Կանխեք պատերազմը, պարոնայք իշխանավորներ, դա ձեր հիմնական պարտավորությունն ու առաքելությունն է, որից դուք խուսափում եք արդեն քսաներկու տարի․․․
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել