Արտերկրի հայազգի գործարարների առաքելությունը ...
ապրիլյան 4-օրյա պատերազմը ստեղծել է մի իրավիճակ, որն էականորեն տարբերվելու է մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածից:
Բացառել չի կարելի, սակայն երկարաժամկետ պատերազմական գործողություններ Ադրբեջանը դժվար թե ձեռնարկի, քաջ գիտակցելով դրանց կործանարար հետևանքներն իր համար:
Այդուհանդերձ, տեսնելով Ադրբեջանի զինված ուժերի ակնհայտ կուտակումներն ու վերադասավորումները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, կարելի է եզրակացնել, որ Ալիևն իր ռազմական ձախողումները կոմպենսացնելու նպատակով հեռուն գնացող բովանդակային փոփոխություններ է կատարել իր դիվերսիոն-հարձակողական մարտավարությունում:
Հետայսու պետք է սպասել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի կողմից ընդլայնվելու են թե´ հրահրվող սադրանքների աշխարհագրությունը, թե´ կիրառվող ռազմամթերքի ծավալները: Այսինքն` նախկինում կոնկրետ մարտական դիրքերի նկատմամբ իրականացվող փոքրաքանակ դիվերսիոն խմբերով հարձակումների փոխարեն ադրբեջանական զինված ուժերն այսուհետ անցնելու են միանգամից մի քանի ուղղություններով լայնածավալ հարձակումների: Ընդ որում, նմանատիպ հարձակումների ժամանակ Ադրբեջանը կիրառելու է հեռահար խոցելիության համար նախատեսված զինատեսակներ, որոնք նշանառության տակ են վերցնելու սահմանամերձ հայկական բնակավայրերի ռազմավարական նշանակության օբյեկտներն ու ենթակառուցվածքները` նպատակ հետապնդելով մշտապես լրացուցիչ ֆինանսական ու տնտեսական վնասներ հասցնել հայկական երկու պետություններին:
Ադրբեջանի կողմից հայկական տնտեսությունը հյուծող այս քաղաքականությանը դիմակայելու համար, բնականաբար, Արցախն ու Հայաստանը երկարաժամկետ լրացուցիչ բյուջետային օժանդակություններ պետք է հատկացնեն, ինչը սակայն, սահմանափակ հնարավորությունների ու ռեսուրսների պարագայում լուրջ խնդիրներ կարող են առաջացնել մեր երկու պետությունների տնտեսությունների համար:
Այստեղ և այսօր ահա, վերջին օրերին արձանագրված ազգային աննախադեպ զարթոնքին ու համախմբվախությանը զուգահեռ, հույժ կարևոր է, որպեսզի արտերկրում բանկվող և գործունեություն իրականացնող մեր գործարարները ձեռնամուխ լինեն բիզնես նախաձեռնություններ ձեռնարկել և ֆինանսական ներդրումներ կատարել իրենց հայրենիքում:
Կարծում եմ, զուտ հայրենասիրական մղումներից զատ, հարցը կարելի է դիտարկել նաև բիզնես տեսանկյունից, իսկ մեր երկրում բիզնես ներդրումների համար թեկուզ ոչ «մենաշնորհային», այդուհանդերձ մրցունակ ոլորտներ հաստատ կգտնվեն:
Այս օրերին առաջնահերթություն է ստեղծել նախադրյալներ թշնամու կողմից մեր երկրին ուղղված ռազմա-ֆինանսական հյուծող մարտահրավերներին դիմակայելու համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել