Հայրենական, ինչպես նաև Երկրոդ աշխարհամարտում տարած հաղթանակի մասին խոսելիս մենք, բնականաբար, հիշում ենք հայ ժողովրդի մասնակցությունը և այդ պատերազմում հերոսացած մեր հայրենակիցներին՝ շարքայիններից մինչև ՄԱՐՇԱԼՆԵՐ, որոնց գլխավորած փայլուն ռազմական գործողությունների շնորհիվ է նաև աշխարհը փրկվել ֆաշիստական չարիքից։ Փոքր ազգ լինելով հանդերձ՝ մենք աշխարահին 4 մարշալ ենք տվել, իսկ դա, իրոք, պարծանք է յուրաքանչյուր ազգի համար։
Իսկ ի՞նչ են հիշում Հայրենական պատերազմի տարիներից մեր հարևանները... մատակարարված «ահռելի» քանակությամբ նավթ..., նավթ... մեկ էլ՝ նավթ... առանց որի, ինչպես սիրում է հաճախ նշել Բաքվի քարոզչամեքենան, «անհնար կլիներ հաղթանակ տոնել ֆաշիստական ուժերի դեմ»։ Պատերազմի տարիներին, իհարկե, թիկունքի աջակցությունը կարևոր գործոն է, սակայն միանշանակ ամենակարևորն ու որոշիչը չէ (հիշենք 1991-1994թթ. Արցախյան պատերազմը)։ Ադրբեջանում այդ տարիներին բացի սև ոսկուց մեկ էլ հիշում են ԽՍՀՄ կրկնակի հերոս,ազգությամբ թալիշ Հազի Ասլանովին, որին ներկայացնում են՝ որպես ադրբեջանցի-թուրքի:
Նույն իրավիճակն է նաև այսօր. Ադբեջանում «Ղարաբաղը մի քանի ժամում ազատագրելու» մասին խոսելիս շեշտադրվում է «ժամանակակից զենք-զինամթերքի» գործոնը, որը թույլ կտա իրականացնել «կայծակնային օպերացիաներ»։ Իսկ Հայաստանում հաղթանակի գրավականը ինչպես եղել, այնպես էլ մնում է սահմանին կանգնած զինվորը՝ քաջ, խիզախ, հմուտ ու գիտակ...
Երևի թե հենց այս տարբերություններով էլ պայմանավորված է իրականությունը. մեր հաղթանակները շարունակական են և ոչ ժամանակավրեպ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել