Երեկ Կինո Մոսկվայում տեղի ունեցավ «Վայ մամա ջան» ֆիլմի պրեմիերան: Այն ժամանացային կատակերգություն է՝ սուր, անսպասելի շրջադարձերով հարուստ: Ֆիլմը նկարահանվել է Գյումրի քաղաքում և գյումրեցինեին հատուկ հումորով: BlogNews.am-ը ներկա է եղել պրեմիերային:

Ֆիլմում նկարահանվել են՝ Արման Նավասարդյանը, Դավիթ Հակոբյանը, Սերգեյ Դանիելյանը, Գագիկ Մադոյանը, Տաթև Ղազարյանը, Ալլա Սահակյանը, Կարո Բալյանը, Անդրանիկ Էթեմեզյանը, Արմինե Պողոսյանը: 

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն նշեց, որ առաջին անգամ է հայկական պատմության մեջ, որ թատրոն իր ամբողջ դերասանական կազմով զբաղված է մեկ ֆիլմում. «Ամիսներ առաջ ինձ մոտ եկան երկու հետաքրքիր անձնավորություն՝ Սերգեյ և Տիգրանը, իրենց միտքը կիսեցին ինձ հետ: Ես էլ առաջարկեցի, որ մեր դերասանները լինեն ֆիլմում, նրանք էլ համաձայնվեցին: Արդյունքում ստեղծել ենք մի ֆիլմ, որը կարծում եմ հայկական արդի կատակերգություններից շատ է տարբերվում»:

Ռեժիսոր Սերգեյ Հայրապետյանն առաջին հերթին շնորհակալություն հայտնեց Վարդանին համագործակցության համար և դերասանական կազմին, ովքեր պրոֆեսիոնալ են կատարեցին իրենց խնդիրը. «Ֆիլմը կատակերգական ժանրում է, բայց այն ոճային առումով տարբերվում է մինչ այդ եղած կատակերգություններից: Ես չեմ խոսի ֆիլմի որակի մասին, քանի որ հանդիսատեսն ինքը պետք է տեսնի և հասկանա»:

Ստեղծագործական կազմը նշեց, որ ֆիլմի կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պարզ հայերենով են խոսում, ստեծվում են իրավիճակներ,որում հայտնվում են հերոսները, այլ չեն փորձում ինչ-որ մեկին ծաղրել:  

Ամիսներ առաջ, երբ -ը հարցազրույց արեց դերասանուհի Արմինե Պողոսյանի հետ, ով այս ֆիլմում հիվանդանոցի տնտեսուհու դերում էր, նշել էր, թե որքան բարդ է նրան նկարահանվել էքստրեմալ պայմաններում. « Բավականին հետաքրքիր ֆիլմ է ստացվել, իրականում շատ լավ դերասաններ էին հավաքվել»: 

Լրագրողնեի այն հարցին՝ ինչու ֆիլմն անվանեցին «Վայ մամա ջան», այդ հարցի պատասխանը տվեց Դավիթ Հակոբյանը. «Դա սցենարով գրված չէ, բայց իմ դերակատարն ամեն անելանելի դրությունների մեջ ասում էր վայ մամա ջան և կարծում եմ՝ ճիշտ որոշում էր այդպես անվանել ֆիլմը: Ֆիլմի նախնական անունն էր «Մեկ անգամ հիվանդանոցում»»:

Չնայած ֆիլմում բավականին հետաքրքիր և ծիծաղելի դրվագներ կային, բայց ամենատպավորիչը Սերգեյ Դանիելյանի մերկանալն էր, ով ոչ միայն մերկ վազում էր ամբողջ հիվանդանոցով, այլև այդպես հայտվեց հիվանդանոցի տանիքին: Մանրամասներ չենք պատմի, ավելի լավ է ինքներդ դիտեք:  

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել