Հաղորդավար, երգահան Ավետ Բարսեղյանը նախորդ տարվա վերջին ամուսնացավ։ BlogNews-ին հայտնի է դարձել, որ նրա և Անիի ընտանիքում համալրում է սպասվում. զույգը սպասում է առաջնեկին։ Փոքրիկը լույս աշպխարհ կգա ամռանը:)

Ավետն ամեն կերպ փորձում է զերծ մնալ անձնական կյանքի մասին հանրային քննարկումներից և չի խոսում ընտանիքի համալրման մասին։ Ամիսներ առաջ BlogNews-ին տված հարցազրույցում Ավետն ասել էր, որ շատ երջանիկ է ամուսնության մեջ։ Ինչ վերաբերում է ընտանիքի համալրմանը, դեռ այն ժամանակ Ավետն արդեն սպասում էր առաջնեկի ծննդին, սակայն ասել էր, որ այս մասին չի ցանկանա  բարձրաձայնել, քանի որ դա իր անձնական դաշտում է։

«Ինձ մի փոքր տարածք է պետք, որպեսզի իմանամ, որ դա իմն է։ Յուրաքանչյուրն իրավունք ունի իր անձնականը փակ պահել։ Ես կարող եմ խոսել իմ երազանքներից, բայց ոչ ավելին։ Տա Աստված, առաջիկայում կատարվի հայր դառնալու երազանքս։ Ավելին ասել չեմ կարող»,- ասել էր նա։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել