Razminfo.am-ը գրում է.

Այսօր՝ մայիսի 6-ին ՀՀ ազգային ժողովի ՊԱԱՆԳ հանձնաժողովն իր օրակարգից հանել է զինծառայությունի տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի նախագիծը, քանի որ առաջիկայում սպասվում է կառավարության նմանաբնույթ, ավելի ընդգրկուն նախագծին:

Հայկական բանակի զինծառայողներ

Հայկական բանակի զինծառայողներ

Քննարկվելիք նախագծով առաջարկվում էր հանել ուսման նպատակով պարտադիր զինվորական ծառայությունից տրվող տարկետումը  և 18 տարեկանը լրացած բոլոր տղաներին զորակոչել բանակ:

«Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը նախագծի հեղինակների անունից առաջարկել է զերծ մնալ քննարկումից, քանի որ կառավարությունն այս հարցով նախապատրաստում է մեծ փաթեթ, որը ներկայացվելու է խորհրդարանի քննարկմանը: Այս մասին հայտնում է հայաստանյան «Արմենպրես» գործակալությունը:

«Որպեսզի հակասություններ չլինեն, մենք՝ նախաձեռնության հեղինակներս, որոշում ենք կայացրել հանձնաժողովում հարցը չքննարկել ու սպասել կառավարության փաթեթին», — նշել է Հակոբյանը, ում առաջարկի հիման վրա նախագիծը դուրս է եկել ԱԺ ՊԱԱՆԳ հանձնաժողովի օրակարգից:

Նախագծի հեղինակը նաև նշել է, որ ՀՀ ԿԳ նախարարը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարն իրեն վստահեցրել են, որ 10-օրյա ժամկետում կառավարության փաթեթը պատրաստ է լինելու և ներկայացվելու է Ազգային ժողով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել