Հայ կամավորը հենց էն գլխից հերոս է: Անկախ այն բանից թե նա քաղաքացիական կյանքում ինչ որակի մարդ է, բայց եթե կամավոր է գրվում ու գնում Հայրենի եզերքը պաշտպանելու դա արդեն լի ու լի հերիք է , որ նա կոչվի ՀԱՅՐԵՆԱՍԵՐ ՄԱՐԴ: Ամեն ոք չի կարող կամավոր լինել, ամեն ոք չի կարող պսակվել զենքի հետ, ամեն ոք չի կարող մի աչքը բաց մեկը փակ քնի, ամեն ոք չի կարող հանուն սրբազան Հայրենիքի զոհել անգամ ընտանիքը , ամեն ոք չի կարող միաժամանակ լինել զինվոր, հրամանատար, ջրկիր, բլինդաժ փորող, եղբայր, հայր, որդի ու նահատակ ... Կամավորը հենց քայլող հերոս է, կամավորը մեր ազգի գերագույն արժանիքն է: Եթե որևէ երկրում կա կամավոր, ապա դրանց խոստանում են ռազմական մեծ ավար, իսկ մեր կամավորները երբեք դա իրենց մտքով չեն անցկացնում, նրանք հենց ի սկզբանե գիտեն, որ գնում են հանուն Հայրենիքի ապրելու, պայքարելու ու զոհվելու: Միայն մեր 60 տարեկան կամավորը կարող է առաջնագծից 18-20 տարեկան զինվորին խնդրի, որ զինվորը գնա հանգստանա ու սահմանի անառիկությունը վստահի իրեն, ոչ թե լինի սահմանում միայն ներկա գրվելու համար... Միայն մենք ունենք այ էս տեսակ ԿԱՄԱՎՈՐ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել