Մեր սերունդը Վիսոցկի չի հասկանա: Համենայն դեպս անպես, ոնց որ պետք է, այնպես, ոնց որ կա: Մեզ համար խորթ է, որ երաժիշտը կարող է անտեսված ու ճնշված լինել պետության կողմից, որ Վիսոցկի լսելը արդեն ըմբոստություն էր սոցիալիզմի ճնշված մթնոլորտում: Որ սիրված երգիչը կարող էր դուրս գալ համերգից, և ոչ ոք նրանից ստորագրություն չվերցներ: Երբ նրա ֆրանսուհի կինը` Մարիա Վլադին, եկել էր համերգ տալու, ամուսնուն ներս չթողեցին դահլիճ: Երբ նա մահացավ, կարծես ոչ ոք չնկատեց: Նրա հուղարկավորությունը չլուսաբանվեց, նույնիսկ չնկարահանվեց, հետո ամերիկյան լրատվամիջոցներից գնվեցին տեսանյութերը: Հիմա բոլորը երգում են, ինչ ուզում են: Ասում են, թե բա էսինչ երաժշտությունը բողոք ա Ճ ու երգում են պետական միջոցառումներին Ճ: Վիսոցկին անազատության ֆոնին առանձնանում էր, հիմա մեր սերունդը չի հասկանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել