Երկիր մոլորակի վրա գոյություն ունեն ճարտարապետական այնպիսի գլուխգործոցներ, որոնք ոչ թե առանձին գեղեցիկ կառույցներ են, այլ ամբողջական քաղաքներ՝ կառուցված ժայռերի վրա կամ լեռների եզրերին: Այս քաղաքները ունեն ապշեցուցիչ տեսք և ճարտարապետություն: Ահա աշխարհի ամենահետաքրքիր ժայռային քաղաքների տասնյակը:

10. Կաստելֆուլիտ դե լա Ռոկա

Castellfollit de la Roca

Կաստելֆուլիտ դե լա Ռոկան համարվում է Կատալոնիայի շրջանի (Իսպանիա) ամենագեղեցիկ գյուղաքաղաքներից մեկը: Այն կառուցված է բազալտի ժայռերի վրա՝ գետի երկու կողմերում: Կառույցների մեծ մասը, կարծես թե կախված են ժայռերի եզրերից և թվում է, թե ցանկացած պահի կարող են ներքև թափվել: Ամբողջ գյուղաքաղաքը գրավում է մոտավորապես 2.5-3.5 կմ2 տարածություն: Գյուղի ամենահին հատվածները կառուցվել են միջնադարում: Իսկ տները կառուցված են հրաբխային ծագում ունեցող քարերից:

9. Ռոկամադուր

Rocamadour

Ռոկամադուրը՝ Ալզու գետի եզրին (հյուսիսային Ֆրանսիա), ժայռերի վրա կառուցված փոքրիկ մի գյուղաքաղաք է: Ռոկամադուրում կառուցվող շինություններն աստիճանաբար տարածվել են ժայռերի ուղղությամբ՝ դեպի վեր: Կառույցների բարձրությունների միջև եղած տարբերությունը մեծանում է քաղաքի ստորին մասից դեպի եկեղեցիներ, որոնք ժայռերի միջնամասում կառուցված հսկա շինություններ են: Գյուղաքաղաքը, որը հիմնադրվել է 12-րդ դարում, համարյա ամբողջությամբ լքվել էր Ֆրանսիական հեղափոխության պատճառով: Այսօր այն կրկին ճանաչված է ինչպես տուրիստների, այնպես էլ ուխտավորների շնորհիվ, որոնք գալիս են իրենց հարգանքի տուրքը մատուցելու Սուրբ Ամադուրին: Լեգենդի համաձայն՝ Սուրբ Ամադուրը Հռոմում ականատես է եղել Սուրբ Պետրոսի և Սուրբ Պողոսի մահվանը, ապա եկել է Ռոկամադուր ու դարձել ճգնավոր:

8. Բոնիֆացիո

BonifacioԲոնիֆացիոն Կորսիկայի հյուսիսային ծայրում կառուցված քաղաք է: Քաղաքը և դրան կցված կառույցները գտնվում են ժայռերի եզրերից մոտ 70մ հեռավորության վրա:  Ժայռերը թուլացել են օվկիանոսի պատճառով, որի հետևանքով անդունդի եզրին կառուցված շինությունները փլվելու վտանգի տակ են գտնվում: Օվկիանոսից Բոնիֆացիոն երևում է որպես սպիտակ, արևի տակ փայլող մի քաղաք, որը կախվել է առջևում գտնվող ջրերի վրա:

7. Ակապուլկո

Acapulco

Ակապուլկոն մեքսիկական առողջարանային քաղաք է, 1950-ականներին ճանաչվել է որպես հոլիվուդյան աստղերի և միլիոնատերերի հանգստավայր: Այսօր էլ այն մնում է ճանաչված տուրիստական քաղաք, հատկապես մեքսիկացիների և ԱՄՆ-ից ժամանող ուսանողների համար: Ակապուլկո այցելությունը լիարժեք չի լինի առանց ժայռերի վրայից ջրասուզակների կատարած ցատկերը դիտելու: Ջրասուզակները այդպիսի ցատկեր են անում սկսած 1930-ական թվականներից:

6. Մեսա Վերդե

Mesa Verde

Մեսա Վերդեն գտնվում է հյուսիսային Կոլորադոյում և համարվում է հնագույն Անասազի ցեղերի բնակավայրը: Այն, երևի թե, ԱՄՆ-ի տեղաբնակների կողմից թողած ամենաարժեքավոր հնագիտական հուշարձանն է: 12-րդ դարում անասազիները սկսեցին տներ կառուցել ձորերի պատերի վրա՝ ոչ խորը քարանձավների մեջ: Այս տներից որոշները ունեն շուրջ 150 սենյակ: Ամենահայտնիները Ժայռե Պալատը և Տուն Եղևնին են: 1300 թվականին անասազի ամբողջ ցեղը լքել է Մեսա Վերդեի տարածքը, բայց ավերակները մինչև օրս շատ լավ պահպանվել են: Այս ցեղի հանկարծակի հեռացումը մնում է դեռևս անբացատրելի: Անասազի ցեղի փախուստը բացատրող մի շարք տեսություններ կան: Որոշ հետազոտողներ կարծում են, թե ցեղը ոչնչացել է երաշտից, մյուսները՝ որ նրանք փախել են հյուսիսից այլ ցեղերի հարձակման պատճառով:

5. Բանդիագարա

Bandiagara Escarpment

Բանդիագարան գտնվում է Մալիի դոգոնների պետության մեջ, այն կառուցված է ավազաքարով և բարձրանում է շուրջ 500 մետր: Այս ժայռերը ժամանակին բնակեցված են եղել թելեմ ցեղերի կողմից: Նրանք քարանձավներում՝ ժայռի երկարությամբ, կառուցել են տասնյակ գյուղեր: Չնայած որ 14-րդ դարում դոգոնները քշեցին թելեմներին, այս բնակավայրերը պահպանվել են մինչև այսօր:

4. Ռոնդա

Ronda

Ռոնդան գտնվում է Իսպանիայի Մալագա պրովինցիայում և հայտնի է իր բազմաձև ժայռերով: Այն կառուցվել է շուրջ 760 մետր բարձրության վրա: Քաղաքը Գուադալեևին գետով բաժանված է երկու մասի, որոնց միջև գտնվում է Էլ-Տաջո ձորը: Ձորը հատող 3 կամուրջներ կան, որոնց միջոցով մարդիկ տեղափոխվում են Ռոնդայի մի հատվածից դեպի մյուսը: Քաղաքի ճարտարապետությունը մեծ ազդեցություն է կրել հռոմեացիների և մավրերի կողմից, որոնք ժամանակին տիրել են այս տարածքներին: Ռոնդան համարվում է ցլամարտի ծննդավայրը, և Իսպանիայի ամենահին ցլամարտի արենան գտնվում է այստեղ:

3. Ալ Հաջարա

Al Hajjara

Ալ Հաջարան Եմենի Հարազի լեռներում գտնվող պատմական ժայռային քաղաք է: Այն Եմենի ամենատպավորիչ և ամենահեշտ հասանելի լեռնային գյուղաքաղաքներից մեկն է: Քաղաքը կառուցված է լեռների մեջ, լեռների շրջակայքում գտնվող քարհանքի քարերի միջոցով: Ալ Հաջարան թվագրվում է 12-րդ դարին:

2. Պոզիտանո

Positano

Պոզիտանոն Կոմպանիայում գտնվող մի փոքրիկ քաղաք է և Իտալիայի տուրիստական ամենահայտնի վայրերից մեկն է: Քաղաքը կարծես թե տարածված է լեռան ամբողջ հարթության վրա՝ վերևից ներքև: Միջնադարում այս քաղաքը ծաղկում է ապրել, բայց 19-րդ դարում բնակչության մոտ կեսը հեռացել է: 20-րդ դարում գրող Ջոն Ստեյնբերգի շնորհիվ Պոզիտանոն աղքատ ձկնորսական քաղաքից վեր է ածվում գեղեցիկ տուրիստական քաղաքի:

1. Սանտորինի

#1 of Incredible City Cliffs

Սանտորինին Հունական կղզիների շարքին պատկանող մի փոքրիկ հրաբխային կղզի է: Այն հայտնի է իր հիասքանչ տեսարաններով, ապշեցնող մայրամուտներով, սպիտակ ներկված տներով և իր ակտիվ հրաբխով: Ֆիրան՝ Սանտորինիի մայրաքաղաքը, վենետիկյան և կիկլադյան ճարտարապետությունների խառնուրդ է: Ֆիրայի՝ քարերով պատրաստված նեղ փողոցները լիքն են սրճարաններով, հյուրանոցներով, խանութներով, որոնք մինչև 400մ բարձրանում են քաղաքի ժայռերի վրա: Ֆիրայի դիմաց՝ կղզու ամենաբարձր հատվածում, գտնվում է Օյան՝ իր սպիտակ պատեր ունեցող տներով, որոնք մխրճված են հրաբխային քարերի մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել