Մինչ վերջերս Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլի սկզբին սանձազերծված ռազմական գործողություններում Ադրբեջանի կորուստները գնահատվում էին 180-200, այդ թվում՝ մոտ 30 հատուկջոկատային, երկու ուղղաթիռ, երեք տանկ, երկու անօդաչու թռչող սարք։

Սակայն փակ տվյալների համաձայն, որոնք հնչեցնում են Ադրբեջանի Գլխավոր շտաբում OSTKRAFT վերլուծական կենտրոնի աղբյուրները, Ադրբեջանի բանակի իրական զոհերի թիվը մոտ 800 է։ Զոհերի հենց նման քանակն էլ Ադրբեջանի ղեկավարությանը ստիպել է դադարեցնել ագրեսիան և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ։

Հաշվի առնելով այդ տվյալները՝ խորապես չհիմնավորված են թվում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբուլօղլուի խոսքերը՝ Լեռնային Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ։

«22 տարի է՝ փորձ է արվում այդ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով, բայց ինչքա՞ն կարելի է։ Մենք պատրաստ ենք խնդրի խաղաղ լուծմանը, սակայն եթե չլուծվի խաղաղ ճանապարհով, կլուծենք ռազմական ճանապարհով»,-ասել էր նա։

«Սակայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով լուծման համար Ադրբեջանը ո՛չ ուժ ունի, ո՛չ միջոց»,-գրում է կենտրոնը։

OSTKRAFT վերլուծական կենտրոնը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին Ղարաբաղյան հակամարտության գոտում լուրջ բախումներ տեղի ունեցան Ադրբեջանի  և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջև։ Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի զինված ուժերին մեղադրեցին շփման գծի հարավային, հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան ուղղություններով հարձակման անցնելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել