բացել լրահոսը
06.05.2016  14:56

ՀԱԿ-ի «10 մատ» հեղափոխական կոմբինացիան

Anushik Abgaryan

Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են: Քաղաքական ուժերի կողմից այս թեմայի վերաբերյալ բազմիցս հնչել են տարբեր կարծիքներ ու առաջարկներ:
ԸՕ-ի նախագծի փակ քննարկումների ժամանակ ՀԱԿ-ը որպես կրկնակի քվեարկությունները բացառելու միջոց առաջարկել է, որ վերցվեն ոչ թե մարդկանց մեկ մատի, այլ բոլոր 10 մատների մատնահետքերը, որը վերցնելու համար պետք է ստեղծել շրջիկ խումբ, ապա դրանք ներառել մատնահետքերի բազա։

Մի խոսքով, մեր իսկ աչքի առաջ, օրը ցերեկով 4+4+4 ձևաչափը աստիճանաբար փոխվում է «10 մատ» նախաձեռնության: Վերջապես եկեք հասկանանք, թե ի՞նչն է պատճառը, որ ՀԱԿ-ի բոլոր առաջարկները կամ ֆանտաստիկայի ժանրից են լինում կամ էլ գործնականում անհնար է լինում դրանք իրագործել: Դժվար թե այս առաջարկն անողները չգիտակցեին, որ ո՛չ շրջիկ խմբերի ռեսուրս կա, ո՛չ էլ ներկայացված առաջարկը կյանք ունի: Ուստի կարծում եմ, որ զավեշտի հասնող առաջարկներով ՀԱԿ-ը փորձում է այլ խնդիր լուծել; Վերջինս ոչ թե ընտրակեղծարարության դեմ է պայքարում, այլ աշխատում է այնպիսի առաջարկներ անել, որ իշխանությունը չհամաձայվի ու մերժի: Դա հնարավորություն կտա քաղաքական օրակարգ պահել ու հայտարարել, թե «իշխանությունը մերժեց դիալոգը»:

Քաղաքական ուժերը պատրաստվում են գալիք մենամարտին, իսկ ՀԱԿ-ը դեռ հույս ունի, որ անհասկանալի կարճաժամկետ նախաձեռնությւոններով, «10 մատ» հեղափոխական կոմբինացիաներով, ավելորդ ակտիվությունով կարող է ընտրական էլեկտորատ իր կողմը թեքել: Ժամանակն է արդեն հասկանալու, որ նման քայլերը հնացած են և այսօրվա մարտահրավերները բոորովին այլ ռազմավարական գործունեություն են պահանջում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Դիտվել է 1177 անգամ
Մեկնաբանել

x

Արխիվ


Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

Яндекс.Метрика
  Կայքը՝