Թե Մերձավոր Արևելքում նրանց ամսական 50-100 դոլար վճարելով և հակաշիական դոկտրինաներով ու «բռնակալ Ասադով» սնելով կարողանում են պահել, ապա Ղարաբաղի պարագայում դա կարան անեն միայն շատ փողի դեպքում, այն էլ այդ դեպքում նրանք իսպառ կզրկվեն իրենց դաշնակից զինյալների աջակցությունից, քանզի չեն ունենա կռվի համար գաղափարական հենք։
Այստեղից հետևություն. ադրբեջանցին կարող է կրկնօրինակել «ԻՊ»–ի զինյալների դաժանությունը, «ԻՊ»–ի կազմում կռված և հիմա հայրենիք վերադարձած վայրենի ադրբեջանցին կարող է կռվել մեր դեմ, բայց անձամբ «Իսլամական պետությունը»` իր ողջ գաղափարախոսությամբ ու առջև դրված նպատակներով, Արցախում ոչ մի անելիք չունի։
12 հազար անթրաշ ԻԳԻԼ–ականների թեման այսքանով համարում եմ փակված։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/1566811283617744
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել