b601150136c2f3f32d44a7bfbeb48bf4Իտալական spondasud.it պարբերականը «Ադրբեջանը հովանավորում է ԻՊ-ի գործելաոճը. ինչու՞ է լռում Եվրոպան» հոդված է տպագրել, որտեղ անդրադարձել է ապրիլյան չորսօրյա պատերազմին, ներկայացրել եզդի զինվոր Քյարամ Սլոյանի գլխատման պատմությունն ու դատապարտել, որ Ադրբեջանի նախագահը Սաֆարովի օրինակով պարգեւատվրել է նաեւ դահիճին: Հոդածագիրը քննադատում է նաեւ հանգամանքը, որ այն օրերին, երբ Հայաստանում հուղարկավորում էին Ադրբեջանի կողմից խոշտանգված զինծառայողներին, ՄԱԿ-ը Բաքվում քաղաքակրթությունների մասին գագաթնաժողով էր կազմակերպել: «Դուք որեւէ կապ տեսնում եք քաղաքակրթության եւ գլխատման միջեւ»,- հարցնում է հոդվածագիրն ու կոչ անում Եվրոպային մարդասիրությունը դարձնել ոչ թե քննարկումների թեմա այլ ռեալ գործ կատարել մարդասիրական արժեհամակարգը պահպանելու առնչությամբ:

Հոդվածն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել