Tert.am-ը գրում է.
Մայիսի 4-ին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում կազմակերպվել է դռնփակ քննարկում, որին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։
 
Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ԱԺ նախագահի տեղակալները, խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները և պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ապրիլյան պատերազմի հետևանքով ստեղծված իրադրությանը և դրանից բխող գործողություններին վերաբերող հարցեր:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել