http://blognews.am/static/news/b/2016/04/363383.jpgՀայաստանում յուրանքանչյուրը ճիշտ է, բոլորը՝ սխալ։
Ինչու՞ չես աղբը թափում աղբամանում:
- Թող բոլորը թափեն, ես էլ կթափեմ:
- Ինչու՞ ես կաշառք վերցնում:
- Մենակ իմ վերցնելով բան չի փոխվի:
- Ինչու՞ ես գողանում պետության փողերը:
- Բոլորը գողանում են՝ բան չեք ասում, հերթը հասավ ինձ՝ հիշեցիք որ չի կարելի՞:
- Ինչու՞ չես գնում ընտրությունների:
- Մեկ ա, մի ձայնով բան չի փոխվելու:
Հայաստանում կոլեկտիվ անպատասխանատվության սինդրոմը գործում է կենցաղից մինչև պետական կառավարման օղակներ, քաղաքացիական պայքարից մինչև ընտրություններ:
Բոլորը մեղավոր են։ Մեղավոր է հարևանը, մեղավոր են ծնողները, մեղավոր է տնօրենը, մեղավոր է նախագահը, մեղավոր է Ամերիկան, իրենց վիճակի համար մեղավոր են բոլորը բացի իրենցից։
Բողոքում են իշխանությունից չհասկանալով որ իրենց դժգոհած իշխանությունը, հենց իրենց կոմֆորմիզմի և անգործության արդյունքն է։
Թշնամին շրջափակել է մեզ, դրա համար մենք վատ ենք ապրում: Մենք ծով չունենք, ռուբլու կուրսը ընկնում է, Թուրքիան մեր դեմ դավեր է նյութում, աշխարհագրական պայմաններն են վատ, եղանակը բարեհաճ չէ, մասսոններն են մեղավոր: Բերվում են հազարավոր պատճառաբանություններ, թե ինչու է ամեն ինչ վատ և թե ինչու են մեղավոր միայն ուրիշները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել