Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնել է, որ հայկական զինված ուժերի համալրումը կատարվում է համապատասխան ծրագրի համաձայն, որի մեջ մտնում են ոչ միայն 200 մլն դոլար վարկով, այլև ուրիշ գործարքներով գնվող զինատեսակները: Ընդ որում, Հովհաննիսյանի խոսքով, գնվում է ոչ միայն զենք, որը «կկրակի ու մարդ կսպանի», այլ կառավարման համակարգեր, հետախուզական միջոցներ և այլն, ինչին լրատվությունն ուշադրություն չի դարձնում:
Հայաստանը դեռ տարիներ առաջ պլանային կերպով անցել է իր զինված ուժերի վերազինմանը: Զինված ուժերին զենք-զինամթերքի մատակարումը չընդհատվող գործընթաց է, այն չի սկսվում և չի ավարտվում ռուսաստանյան վարկով, ինչպես բնորոշել է Արծրուն Հովհաննիսյանը:
Նշենք, որ օրեր առաջ ՀՀ պաշտպանության նախարարը հայտնել էր, որ 200 մն դոլարի վարկով Ռուսաստանից զենքի գնման վերաբերյալ պայմանավորվածությունները ձեռք են բերվել, հիմա աշխատանք է տարվում պայմանագրերի ստորագրման ուղղությամբ: Օհանյանի խոսքով՝ աշխատանքների մի մասն արդեն կատարվում էր՝ նախնական պայմանավորվածության համաձայն:
Ապրիլի 15-ին էլ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքեին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն էր հայտնել, որ զինատեսակների ցանկից արդեն իսկ որոշ մասը ձեռք է բերվել, բայց ոչ ամբողջական ցանկը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել