Ձվերի Խաչիկը հավանաբար ֆինանսական ծանր դրության մեջ է և շտապ 3 մլն. դրամի կարիք ունի: Ինձ թվում է՝ ուզում է իր Range Rover-ը վաճառել, վրան փող ավելացնել և նոր մեքենա գնել: Սա զուտ ենթադրություն է, իսկ դատարանով 3 մլն. դրամ պոկելը ընդունված բիզնեսի ձև է: Այստեղից եզրակացություն՝ ժամկետանց ձու վաճառելը եկամտաբեր է, բայց ոչ այնքան, որքան ակնկալում էր օլիգարխը: Այդ վաճառքից իր սպասված եկամուտից 3 մլն. պակասեց, հիմա պետք է ինչ-որ ձևով պակասը լրացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել