Թշնամական պետության «Ատլաս» վերլուծական կենտրոնը Արցախի հանրապետության ճանաչման մասին սկսված խոսակցություններն ընդունել է որպես Ադրբեջանի հասցեին հնչող սպառնալիք: Ադրբեջանը կարծում է, որ Հայաստանի իշխանությունը այսքան ժամանակ չի ճանաչել Արցախի անկախությունը, որովհետեւ ճանաչումը կնշանակի վերջ տալ բանակցություններին:
«Ատլաս»-ը երեք մոտեցում է ներկայացրել.
Առաջին. Հայաստանը ճանաչում է Արցախի անկախությունն ու պատրաստվում պատերազմի:
Երկրորդ. Հայաստանն իր եւ Արցախի անվտանգությունն ապահովելու համար պետք է համաձայնվի «գրավյալ» տարածքներից զորքի դուրս բերման առաջարկի հետ:
Երրորդ. Արցախը Հայաստանի համար շատ ծանր տնտեսական եւ քաղաքական բեռ է:

Առաջին մոտեցման վերաբերյալ՝ ժամանակը ցույց կտա, մոտեցում երկրորդ՝ պաշտոնական Ստեփանակերտն ու Երեւանը բազմիցս հայտարարել են, որ Ադրբեջանին ոչ մի կտոր հող չի տրվելու: Դրանից կարող են հույսները կտրել: Մոտեցում երրորդ՝ Արցախը ոչ թե Հայաստանի համար բեռ է, այլ հայկական երկրորդ հանրապետություն, կարելի է ասել՝ փոքր եղբայրն է: Փոքր եղբորը մենակ չեն թողնում, չեն թողնում, որ նրան նեղացնեն ու կյանքի գնով պաշտպանում: Իրականում մեր զինվորները կյանքի գնով էլ պաշտպանում են Արցախի հողը, այնպես որ, Ադրբեջանին անելու քիչ բան է մնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել