Թուրքիայի խորհրդարանում կատարվում է այն , ինչը կատարվում է Թուրքիայի հարավ-արևելյան նահանգներում: Տարբերությունը միայն նրանում է, որ խորհրդարանում զենք չի օգտագործվել: Թուրքերը սադրել ու հարձակվել են Հայի վրա՝ փորձելով վրեժխնդիր լինել ու աչք վախցնել իր գործին գիտակ, խոսքի արժեքն իմացող ու անվախ Գարոին: Թուրքիայի խորհրդարանում ուսյալ ավանակ թուրք պատգամավորները գործի են դրել բռունցքները, քանի որ հայ և քուրդ պատգամավորներն իրենց փաստարկներով հարուստ, ջախջախիչ ելույթներով Թուրքիային կանգնեցրել են փաստի առջև: Խորհրդարանում առաջին անգամ փաստերով ներկայացվել է Հայոց Ցեղասպանությունը, ներկայացվել Ջիզրեյի ու Շըրնաքի քուրդ բնակչության կոտորածը: Սա անշուշտ դուր չի եկել Էրդողանի վարչակազմին: Ինձ համար անակնկալ չի լինի, երբ մի օր լսենք, որ սրիկաները հաշվեհարդար են տեսել խիզախ պատգամավորների հետ: Հույս ունեմ, որ Գարո Փայլանը՝ Հրանտ Դինքի դեպքը հաշվի առնելով, կմտածի իր անձնական ապահովության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել