Վերջին մի քանի օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի տարբեր ուղղություններում արձանագրվող հակառակորդի զինուժի կուտակումներին ու ակտիվ տեղաշարժերին զուգահեռ և ընդհանրապես Ադրբեջանում նկատվող որոշ նախապատրաստական միջոցառումների համատեքստում՝ առանձնակի ուշադրության է արժանի հատկապես ռազմանավերը մարտական պատրաստվածության վիճակի բերելու վերաբերյալ տեղեկությունները: Այս լուրերն իսկական զավեշտի (երևանյան աշխարհաբարով՝ կայֆավատ) թեմայի է վերածվել «ադրբեջանական փողոցում»: Որոշ սրամիտներ կատակում են, թե՝ «Չլինի՞ հայերը պատրաստվում են Կասպից ծովից մտնել Բաքու», կամ՝ «Հայերն իրենց դիրքերն են ուժեղացնում, մենք՝ մեր նավերը», «Նավերո՞վ ենք գնալու Ղարաբաղ» և այլն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել