Tert.am-ը գրում է.
Այսօր զանգվածային լրատվության էլեկտրոնային մի շարք միջոցներով տեղեկատվություն է տարածվել, թե իբր ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դիմակավորված անձանց կատարած գործողությունների արդյունքում դատապարտյալները, ի նշան բողոքի, «բունտ» են արել, և քրեակատարողական հիմնարկում խառնաշփոթ իրավիճակ է տիրում:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

«Վերոբերյալի կապակցությամբ հարկ ենք համարում տեղեկացնել, որ քրեական գործի շրջանակներում Հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից հիմնարկի խցերից մեկում ժամը 16:10-ի սահմաններում իրականացվել են քննչական գործողություններ, որոնք առաջացրել են որոշ դատապարտյալների դժգոհությունը, ինչին անմիջապես արձագանքել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, և միջադեպը հարթվել է»,-ասվում է հաղորդագրությունում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել