Tert.am-ը գրում է.
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ նախաձեռնությամբ 500 հազարական ՀՀ դրամ կհատկացվի 2016թ. ապրիլին Արցախի սահմանների պաշտպանության համար զոհված զինծառայողների, ինչպես նաև ոչ մարտական զոհերի և զոհված քաղաքացիական անձանց 98 ընտանիքներին:Այս մասին տեղեկանում ենք  «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ից։
 
Ընկերությունը կմարի նրանց էլեկտրական էներգիայի օգտագործման դիմաց ունեցած պարտքը, ինչպես նաև մեկ տարվա ընթացքում կվճարի էլեկտրաէներգիայի դիմաց։ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը նաև միացել է «Տաշիր» ընկերությունների խմբի աշխատակիցների կողմից ձեռնարկած «Խաղաղություն Արցախին» բարեգործական ակցիային, որի նպատակն է ֆինանսական և հումանիտար օգնություն տրամադրել Արցախի Հանրապետության բնակիչներին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել