Ապրիլի 25-ի ուշ երեկոյան՝ Հալաբյան փողոցում,  63 երթուղու պայթյունն այնքան ուժգին է եղել, որ վնասներ է հասցրել հարևան շենքերին. կոտրվել են բնակարանների ապակիները: Չնայած քաղաքապետարանը լուծել է շենքերի բնակիչների բնակարաններին հասցված վնասը, բայց ոչ լիարժեք:

«Մեր շենքի պատերի, պատուհանների և ծառերի վրա մարմնի տարբեր մասեր են, արյան հետքեր և ամբողջ տարածքում շատ տհաճ հոտ է տարածվել: Տարածքում ճանճեր են հավաքվել և մենք չենք կարողանում պատուհանները բացել»,-BlogNews.am-ի հետ զրույցում պատմեց առաջին հարկի բնակիչ՝ Հռիփսիկ Գրիգորյանը:

Այս հարցով շենքի բնակիչները դիմել են քաղաքապետարան և առաջողջապահության թեժ գիծ են զանգահարել, բայց հարցին այդպես էլ լուծում չի տրվել. «Իհարկե շնորհակալ ենք, որ քաղաքապետարանից եկան և փոխեցին կոտրված ապակիները, բայց այս հարցով շատ ենք անհանգստանում, քանի որ այս տարածքում երեխաներ են խաղում, չգիտենք՝ ինչ կարող է լինել. շատ հակահիգենիկ վիճակ է»:

Լուսանկարները՝Կարեն Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել