Տունտունիկ խաղալով, տողատակեր գրմրելով, այլակերպ մտքեր արտահայտելով մի բանի չի փոխվում: Ոչ մի գերատեսչությունից որևե պաշտոնական հայտարարություն, առաջարկ, կոչ կամ որոշում չլսեցինք: Կարծես թե ոչինչ չի փոխվել: Համայն հայ ժողովուրդը շվարած է, ոչնչից լուր չունի: Մարդիկ, խմբեր, կազմակերպություններ իրենց որոշումներն են կայացնում` առանց համընդհանուր հրամանի կամ կոչի: Մեկը երկու մեքենա մաստակ է ուղարկում, մեկը քնապարկեր, մեկը անձամբ փող է բաժանում, մյուսը ասպիրին է տանում առաջնագիծ: Սա ինչ բան է ? Միթե հստակ հանձնարականներ կամ առաջարկներ հնարավոր չէ ներկայացնել ? Բոլոր հնարավորությունները անխնա վատնվում են: Չորս կողմն անվստահություն է:
Կոչ ենք անում գերագույն հրամանատարին, ԱԳՆ, ՆԳՆ, ՊՆ և Սփյուռքի նախարարներին. դուք պարտավոր եք հանդես գալ համապատասխան հայտարարություններով: Ժողովուրդն անհամբեր ձեր խոսքին է սպասում: Ժողովուրդը ստիպված ինքնագործունեությամբ է զբաղված: Ամեն ինչ անկանոն է և չհամաձայնեցված: Այսպես հնարավոր չէ: Այսպես վտանգավոր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել