1993 թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձեւով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր: Շնորհավորում եմ բոլոր արդար ու հպարտ լրագրողներին, նրանց, ովքեր չեն ծախվում, ում համար թանկ են ազատությունն ու արժանապատվությունը, ովքեր խիզախում են ասել ճշմարտությունը, ում համար ամենաթանկ ու կարևոր զենքը իմացությունն է, որի շնորհիվ անթերի կատարում են իրենց մասնագիտական պարտքը՝ հանուն արդարության։ Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում իմ այն գործընկերներին, ովքեր այսօր Արցախում են, ովքեր վտանգելով սեփական կյանքը՝ դարձել են մեր նորագույն պատմության ազնիվ ու խիզախ տարեգիրը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել