Tert.am-ը գրում է.

«Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, «Ռազմաքաղաքական ուսումնասիրությունների դպրոց»-ի կազմակերպիչ Կարեն Վրթանեսյանը ղարաբաղա-ադրբեջանական գծում հակառակորդի զորքերի ոչ միայն կուտակման, այլև տեղաշարժի դեպքում չի բացառում նոր ռազմական ագրեսիա:

«Նույնիսկ մինչ ապրիլ մենք միշտ էլ ասել ենք, որ չի կարելի բացառել, կարելի է ասել՝ 2014-ից արդեն հստակ հասկանալի էր, որ անընդհատ ինչ-որ գործողություններ լինելու են ու, փաստորեն, եղավ և՛ 2014-ի ամռանը, և՛ ուղղաթիռի խոցումը, 2015-ին պարբերաբար մարտեր էին ընթանում։ Դե ապրիլյան մարտերն աննախադեպ էին, բայց էլի պարզ էր, որ պարզ օրով ամպրոպ չէր, պարզ էր, որ մի բան պետք է լիներ ու եղավ ու առավել ևս հիմա»,-նկատեց ռազմական փորձագետը:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊԲ-ն այսօր տեղեկացրել էր, որ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել