Tert.am-ը գրում է.

Սիրիայում հրադադարի գործընթացին միացած բնակելի թաղամասերի թիվը հասել է 87-ի: РИА Новости-ի հաղորդմամբ` այս մասին ասվում է Սիրիայում հրադադարի պահպանման ռուսական կենտրոնի տեղեկագրում:

«Մեկ օրում հրադադարի մասին համաձայնագրեր են կնքվել երկու բնակելի թաղամասերի ներկայացուցիչների հետ Հալեպում և Դամասկոսում», - ասվում է ՌԴ ՊՆ կայքում հրապարակված փաստաթղթում:

Հրադադարի ռեժիմին միանալու շուրջ բանակցություններ են անցկացվել նաև Հոմս նահանգում զինված ընդդիմության հրամանատարի հետ:

Սիրիայում հրադադարի ռեժիմը հաստատվել է փետրվարի 27-ին: Այն չի տարածվում «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների վրա:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել