Ապրիլյան պատերազմի առաջին օրերին ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դարձել էր սոցցանցային հայության ամենափնտրված դեմքը, և պատվով դուրս եկավ հայկական լսարանին տեղեկատվական ճակատում ադրբեջանական ՛՛հարձակումներից՛՛ պաշտպանելու դժվարին գործի տակից։
Բայց քանի որ ապրիլյան պատերազմը վեր հանեց բանակում տարբեր, տարիներ շարունակ գոյություն ունեցող ու առայաօսր չլուծված խնդիրները, հասարակության և լրատվամիջոցների մոտ առաջացան բազմաթիվ հարցեր, որոնց պատասխանը մարդիկ ակնկալում էին ստանալ օր առաջ, իսկ այդ պատասխաններն ի պաշտոն պետք է հնչեցներ նաև ՊՆ մամուլի խոսնակը, որն այս մի խնդրի տակից կարծես պատվով դուրս չի գալիս։
Հասարակության արդարացի զայրույթը կապված դիքրերը պահող հիմնականում անապահով ընտանիքի զավակների հետ, կամ բանակից խուսափող պաշտոնյաների երեխաների հետ պարոն խոսնակը հակադարձեց մեղմասած ոչ կոռեկտ մի ձևակերպմամբ՝ շեշտելով մարտական խաչ երկրորդ աստիճան շքանշանով պարգևատրված Հարություն Բադալյանի ապահովված ընտանիքի զավակ լինելու հանգամանքը, հեգնելով բանակի այն սոցիալական շերտավորվածության խնդիրը, որը ամենասուր ձևով արտահայտվեց ապրիլյան դեպքերից հետո։
Այսօր էլ ՊՆ խոսնակն իր հերթական գրառման մեջ հորդորեց ՛՛օգնել առանց անհիմն մեղադրանքների՛՛։ Այսինքն աղքատության ճիրանների մեջ ապրող ժողովուրդը քիչ է՝ պետության գործն է կիսում, իր ողորմելի աշխատավարձի սահամաններում փորձում է ինչ-որ ձև օգտակար լինել ինչ-ինչ խնդիրների լուծման գործում, այն դեպքում երբ պետությունը պետք է դրանց մասին հոգար նախոր երկու տասնամյակների ընթացքում, և զուգահեր սրան էլ դեռ, ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ իրավունք չունի բանակի թերությունները մատնանշելու։
Ընդհանրապես դատելով վերջերս Արծրուն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան ստատուսներում՝ քննադատողներին ուղղված ենթատեքստերին ու կիսահեգնական կամ կիսահարձակվողական տոնից և այս ստատուսներին ֆեյսբուքյան օգտատերերի բացասական արձագանքից, ՊՆ խոսնակի ընտրած ներկայիս ՛՛մարտավարությունը՛՛ ստեվերում է քառօրյա պատերազմի օրերին նրա կատարած ահռելի գործն ու հակառակ ազդեցությունն ունենում հասարակության շրջանում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել