Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում այսօր «Պլյուս մինուս» ներկայացման առաջնախաղն է։ Մկրտիչ Արզումանյանն ու Հովհաննես Ազոյանը տևական ընդմիջումից հետո կրկին հանդիսատեսին կներկայանան բեմից։ Թեև նրանց դուետը տարբեր նախագծերից հայտնի է հանդիսատեսին, այս անգամ տղաները նորովի կներկայանան։

BlogNews-ի հետ զրույցում նախագծի պրոդյուսեր Արման Միտոյանը նշեց, որ և՛ Մկրտիչ Արզումանյանը, և՛ Հովհաննես Ազոյանն առանձին ցանկություն էին հայտնել թատերական նոր մի բան ստեղծելու, քանի որ ժամանակ էր անցել և զգում էին դրա կարիքը։ «Բոլորի ցանկությունը համընկավ և որոշվեց անել թատերական նոր շոու։ Այդ ամենը կորդիացնելու մեջ մեծ դեր ունեցավ Դավիթ Բաբախանյանը։ Միասին մտածեցինք և որոշեցինք՝ ինչ ֆորմատով կարելի  ներակայանալ, մտածում էինք՝ շոո՞ւ անել, թե՞ ներկայացում, արդյուքնում ստացվեց շոու-ներկայացում»- ասաց Արմանը։

Պրոդյուսերը նկատեց, որ ի տարբերություն տղաների մասնակցությամբ նախորդ ներկայացումների, այս մեկն ավելի թատերականացված է։ «Այստեղ կա նաև ռեժիսոր՝ տաղանդավոր Կարո Բալյանը»,- ասաց նա ու հավելեց,- Առաջին իսկ օրվանից տղաներն աշխատել են սցենարական կազմի հետ։ Ամբողջական տարբերակի հաստատման հարցում շատ մեծ դեր ունեն հենց Մկրտիչն ու Հովհաննեսը։

Ներկայացմանը հատուկ մասնակցություն ունեն Գրիգոր Աղախանյանն ու էվա Խաչատրյանը։

Արմանը հայտնեց, որ հեռուստատեսային տարբերակի մասին առայժմ չեն մտածում։ «Ներկայացումը նախատեսված է թատերական բեմում լինելու համար, մեկուկես կամ երկու տարի լինելու է թատրոնում, այնպես որ, հեռուստատարբերակի մասին դեռ չենք էլ մտածում»,- եզրափակեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել