Tert.am-ը գրում է.

Հատկապես մայիսի 4-ին  եղանակը  Հայաստանում  պայմանավորված է լինելու ցիկլոնի անցմամբ, իսկ առանձին հատվածներում սպասվում են հորդառատ անձրևներ և կարկուտ: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:


«Օդի ջերմային ֆոնում էական փոփոխություններ կնկատվի մայիսի 5-ից, երբ հանրապետության տարածք կներթափանցեն տաք օդային հոսանքներ և օդի ջերմաստիճանը մայիսի 5-7-ին կբարձրանա մոտ 4-6 աստիճանով: Եթե Երևանում մինչև մայիսի 5-ը օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին տատանվելու է մինչև +20...+22 աստիճանի սահմաններում, ապա արդեն մայիսի 7-ին ջերմաստիճանը կհասնի +26...+28-ի»,- ասաց Գագիկ Սուրենյանը:


Մայիսի առաջին տասնօրյակում սպասվում է անկայուն եղանակային ռեժիմ: Հատկապես երեկոյան ժամերին և գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ, մեծ է նաև կարկտի հավանականությունը: Ամպրոպների ժամանակ պետք է սպասել նաև քամու ուժգնացման 15-20մ/վրկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել