«Եվրատեսիլ-2016» երգի մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է մասնակից երկրների ազգային ժյուրիի կազմը, որոնց ձայներն այս տարի առանձնացվել են հեռուստադիտողների քվեարկության արդյունքներից՝ դրանով ավելի մեծ դեր տալով հանդիսատեսի կարծիքին։  Այսպիսով, Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են՝ երգիչներ Հայկոն, Էրիկը, պրոդյուսեր Նաիրա Գյուրջինյանը, DJ Dale-ը (Վարդան Բաբայան) եւ հագուստի մոդելավորող Արեւիկ Սիմոնյանը։

E_V_J

Հիշեցնենք, որ այս տարի «Եվրատեսիլ» մրցույթը կմեկնարկի մայիսի 12-ին։ Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, յոթերորդ համարի ներքո։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել