Tert.am-ը գրում է.

Իրաքի ալ-Սավամահ քաղաքում տեղի է ունեցել կրկնակի պայթյուն, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, գրում է iraqinews.com-ը: 

Լրատվամիջոցի փոխանցմամբ` պայթուցիկներով լի մեքենաները պայթեցվել են հեռակառավարման սարքի միջոցով` սպանելով 12, վիրավորելով 40 մարդու: 

Դեպքի վայր են ժամանել անվտանգության ուժեր, ովքեր շրջափակել են տարածքը: Շտապօգնությունը վիրավորներին տեղափոխել է հիվանդանոց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել