Tert.am-ըրում է.

Գազիայնթապում այսօր տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է երկուսի, վիրավորները 22-ն  են. հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի և 13 վիրավորի մասին: Ավելի ուշ հիվանդանոցում մահացել է ծանր վիրավորում ստացած ևս մեկ ոստիկան:

Գազիայնթապի նահանգապետը հայտնել է, որ պայթյունն իրականացվել է ականապատ ավտոմեքենայի միջոցով:

Դեպքի վայրում ոստիկանական գործողությունը շարունակվում է:

Դեպքի մասին տեղյակ է պահվել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Վերջինս հեռախոսազրույց է ունեցել Ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի և նահանգապետ Ալի Յերլիքայայի հետ:

Հիշեցնենք, որ ահաբեկչությունը տեղի էր ունեցել ոստիկանության շենքի մոտակայքում: Զոհերն ու վիրավորների մեծ մասը ոստիկաններ են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել